Միջազգային

Լիբանանի նախագահը դատապարտել է Բեյրութի վրա Իսրայելի հարձակումը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը դատապարտել է Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձաններին հասցված հարվածը՝ կոչ անելով միջազգային դաշնակիցներին աջակցել երկրի «լիակատար ինքնիշխանության» իրավունքին:

«Իսրայելի՝ իր ագրեսիան շարունակելու համառությունը պահանջում է մեզանից ավելի մեծ ջանքեր՝ աշխարհում Լիբանանի բարեկամներին դիմելու և նրանց համախմբելու համար՝ ի պաշտպանություն մեր հողի նկատմամբ լիակատար ինքնիշխանության մեր իրավունքի», - ասել է Աունը հայտարարության մեջ:

Նա հարվածն անվանել է «վտանգավոր զգուշացում»՝ Լիբանանի դեմ ուղղված մտադրությունների մասին:

Հիշեցնենք, որ Իսրայելական ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ են ռմբակոծել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութը. կա առնվազն 3 զոհ։