Միջազգային

Շտանմայերի աշխատակազմը ներողություն է խնդրել Ադրբեջանից

Գերմանիայի նախագահի աշխատակազմը Ադրբեջանից ներողություն է խնդրել Արցախի դրոշի հրապարակման համար: Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ գերմանական կողմը խոստովանել է, որ տվյալ հրապարակումը սխալմամբ է տեղադրվել և անմիջապես ջնջել է այն։

Սրանով սակայն դժգոհության փուլը չի ավարտվել. Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավարի անունից ուղարկված նամակում ներողություն է հայտնվել տեղի ունեցած միջադեպի համար և համաձայնություն տրվել նամակը տարածել զանգվածային լրատվության միջոցներով:

«Ես շատ տխուր եմ տեղի ունեցած սխալի համար։ Ցանկանում եմ անկեղծորեն ներողություն խնդրել Ադրբեջանում որոշ մարդկանց մոտ ստեղծած սխալ տպավորության համար։

Դաշնային նախագահի առաջիկա այցը նպատակ ունի ամրապնդել ադրբեջանա-գերմանական գործընկերությունը և աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղության գործընթացին»,- ասվում է Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար, պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակում։