Միջազգային

DOGE-ն կդադարեցնի գոյությունը, իսկ Մասկը կվերադառնա իր աշխատանքին

Թրամփը հայտարարել է, որ ինչ-որ պահի DOGE-ի արդյունավետության դեպարտամենտը կդադարեցնի գոյությունը, իսկ Իլոն Մասկը կվերադառնա իր աշխատանքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) կդադարի գոյություն ունենալ, քանի որ այն ղեկավարող Իլոն Մասկը որպես հատուկ պետական ծառայող հասանելի կլինի միայն 130 օրվա ընթացքում:

«Նա ունի մեծ ընկերություն, որը պետք է կառավարվի, և այդ պատճառով նա ինչ-որ պահի կվերադառնա այնտեղ։ Ես նրան կթողնեի հնարավորինս երկար: Նա շատ տաղանդավոր տղա է, ես սիրում եմ խելացի մարդկանց, և նա լավ աշխատանք է կատարել»,- ասել Է Թրամփը։

Հարցին՝ արդյոք DOGE-ն կշարունակի աշխատել Մասկի բացակայության դեպքում, Թրամփն ասել է, որ դաշնային գործակալությունների ղեկավարները «շատ բան են սովորել նրանցից», և ոմանք կցանկանան պահել DOGE-ի աշխատակիցներին իրենց մոտ:

Ըստ CNN-ի՝ մարտի վերջի տվյալներով DOGE-ի աշխատանքի ընթացքում դաշնային գործակալություններից հեռացվել է առնվազն 121 հազար աշխատակից: