РИА Новости-ին տված հարցազրույցում ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ի-ն հայտարարել է, թե Ռուսաստանի և Չինաստանի հարաբերությունները անխախտ են և ամուր։
«Չինաստան-Ռուսաստան համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունները դիմակայել են միջազգային անկայունության փորձություններին: Դրանք ժամանակից առաջ են ընթանում, անսասան են և ամուր՝ ինչպես Թայշան լեռը: Մենք լիովին հասկանում և աջակցում ենք Ռուսաստանին, որը դիվանագիտական միջոցներով պաշտպանում է իր օրինական իրավունքներն ու շահերը: Մարդկային հանրությունը կիսում է ընդհանուր ճակատագիր, և մեծ տերությունները պետք է հետևեն պատմության ընթացքին, պատասխանատվության զգացումով ավելի մեծ ներդրում ունենան մարդկության բարօրության գործում», - ասել է նա:
Վան Ի-ն նաև քննադատել է այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, իբր, Մոսկվային աջակցելով, փորձում է հակադրել Պեկինի հետ: «Ռուս ընկերները, հավանաբար, նույնպես նկատել են նրանց, ովքեր սիրում են աղմկել և կրկին սպեկուլյացիաներ անել այսպես կոչված «հակադարձ Նիքսոնի» ռազմավարության շուրջ: Մենք դրանում տեսնում ենք ոչ միայն միջազգային քաղաքականության անմիջական գործարքայնացում, այլև հնացած առճակատման և բլոկային մտածողության վերադարձ», - հավելել է գործակալության զրուցակիցը:
Վան Ի-ն Ռուսաստան է ժամանել պաշտոնական այցով՝ մարտի 31-ից ապրիլի 2-ը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հրավերով: