Միջազգային

«Թույլ չեմ տա, որ ինձ այսպես կործանեն»․ Մարին լը Պեն

«Թույլ չեմ տա, որ ինձ այսպես կործանեն»․ Մարին լը Պեն

Ֆրանսիայի ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցության առաջնորդ Մարին լը Պենը հայտարարել է, որ կպայքարի և թույլ չի տա, որ իրեն կործանեն։ 

Նա նշել է, որ կբողոքարկի դատարանի վճիռը, որն արգելում էր իրեն առաջադրվել Ֆրանսիայի 2027 թվականի նախագահական ընտրություններում։ Քաղաքական գործիչն այս մասին հայտարարել է TF1-ին տված հարցազրույցում։

«Շանս կա, թեկուզ փոքր, բայց կա։ Ես իսկապես կխնդրեմ հնարավորինս հստակ որոշում կայացնել բողոքարկման վերաբերյալ, որը թույլ կտա իմ թեկնածությունը դիտարկել նախագահական ընտրություններում»,- նշել է Լը Պենը։

Նա հավելել է, որ իր և իր «Ազգային հանրահավաք» կուսակցության դեմ հայցը հարուցվել է քաղաքական հակառակորդների կողմից և հիմնված է այն փաստարկների վրա, որոնք չեն դիմանում քննադատությանը։

Մարին լը Պենը և նրա համախոհները մեղադրվում են Եվրախորհրդարանի միջոցների վատնման մեջ: Հետաքննության վարկածով՝ 2004-2016թթ․ նրանք մոտ 3 միլիոն եվրո են դուրս գրել Եվրախորհրդարանի հիմնադրամներից՝ կեղծ օգնականներ վարձելու միջոցով, իսկ գումարն օգտագործել երկրի ներսում իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական