Ռուսաստանը երեքշաբթի, լույս ապրիլի 1-ի գիշերը, Ուկրաինայի տարածքի վրա անօդաչու թռչող սարքեր չի արձակել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ապատեղեկատվության հակազդման կենտրոնի ղեկավար Անդրեյ Կովալենկոն։
Հատկանշական է, որ սա տեղի է ունենում տևական հարձակումներից և անուղղակի բանակցություններից հետո։
«Հարվածային ԱԹՍ-ներ չեն եղել։ Հետևում ենք, առայժմ դա ոչինչ չի նշանակում», - գրել է Կովալենկոն։
Ռուսաստանը 2024 թվականի աշնանից գրեթե ամեն գիշեր հարվածային դրոններով հարձակվում էր Ուկրաինայի տարածքի վրա։