Միջազգային

ՆԱՏՕ-ին անդամակցությունը հանածոների գործարքի մաս չի եղել. Թրամփ

Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օգտակար հանածոների գործարքի մաս չի եղել։

Նրա խոսքով՝ համապատասխան համաձայնագիրն արդեն պատրաստվել է, սակայն այժմ Կիևը, ինչպես պնդում են լրագրողները, պայման է առաջ քաշում՝ անդամակցել դաշինքին։ 

«Մենք արդեն գործարք ենք կնքել, ամեն ինչ պատրաստ էր։ Եվ հիմա, որքան ես լսել եմ լրագրողներից, Զելենսկին ցանկանում է փոխանակվել ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ այդ ոգով ինչ-որ բանի հետ: Բայց դա երբեք չի քննարկվել», - նշել Է Թրամփը։ 

Նա նաև հավելել է, որ, իր կարծիքով, ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը կարող էր դառնալ պատերազմի բռնկման պատճառներից մեկը, քանի որ Պուտինը վաղուց էր դեմ արտահայտվում նման քայլին: