Չնայած սահմանադրության 22-րդ հոդվածին, որն արգելում է 2 ժամկետից ավել առաջադրվել ընտրություններում, նախագահ Դոնալդ Թրամփը NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում չի բացառել Սպիտակ տանը երրորդ ժամկետով առաջադրվելու հնարավորությունը: Խոսելով Meet the Press ծրագրի հաղորդավար Քրիստեն Ուելքերի հետ՝ Թրամփը նշել է, որ դրա համար կան մեթոդներ, և նույնիսկ ընդգծել է, որ ինքը «չի կատակում»:
«Շատերը ցանկանում են, որ ես դա անեմ։ Ես հիմնականում ասում եմ նրանց, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, գիտեք, որ վարչակազմի համար դեռ շատ վաղ է։ Ես կենտրոնացած եմ ներկա պահի վրա», - ասել է Թրամփը:
Հարցին, թե արդյոք նա իսկապես ցանկանում է մնալ երկրորդ ժամկետում, նախագահը պատասխանել է. «Ես սիրում եմ աշխատել։ Ես չեմ կատակում։ Դրա մասին մտածելը դեռ վաղ է»։