Միջազգային

Գերմանիայի նախագահը ԼՂ դրոշով նկար է հրապարակել

Տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերն իր սոցիալական ցանցերում ԼՂ դրոշով լուսանկար է հրապարակել և անդրադարձել արցախահայության թեմային։ 

«Հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ է։ Տարածաշրջանը միջազգային իրավունքով պատկանում է Ադրբեջանին, բայց այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս եղել են զինված բախումներ»,-գրել է Գերմանիայի նախագահը սոցցանցի իր էջի story բաժնում։