Միջազգային

Դադարեցրեք կրակել ամերիկյան նավերի վրա, և մենք կդադարենք կրակել ձեզ վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանի կողմից աջակցվող հութի ահաբեկիչները» ոչնչացվել են վերջին երկու շաբաթվա ընթացքում շարունակվող հարվածների արդյունքում: Նրանց մարտիկներից ու առաջնորդներից շատերն այլևս չկան։

«Մենք հարվածում ենք նրանց ամեն օր և ամեն գիշեր, ավելի ու ավելի ուժեղ: Նավագնացությանը և տարածաշրջանին սպառնալու նրանց կարողություններն արագորեն քայքայվում են: Մեր հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն սպառնա նավագնացության ազատությանը։

Հութիների ընտրությունը պարզ է՝ դադարեցրեք կրակել ամերիկյան նավերի վրա, և մենք կդադարենք կրակել ձեզ վրա։ Հակառակ դեպքում՝ մենք նոր ենք սկսել, և իրական ցավը դեռ առջևում է ինչպես հութիների, այնպես էլ Իրանում նրանց հովանավորների համար»,- սոցցանցում գրել է Թրամփը: