Միջազգային

Բելառուսում ժողովրդագրական իրավիճակը շարունակում է վատթարանալ

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Բելառուսի բնակչությունը 2025թ․ հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մլն 109 հզ մարդ, ինչը 47 հզ-ով պակաս է նախորդ տարվա համեմատ։ Սակայն երկրի պաշտոնական վիճակագրությունը հաշվի չի առնում նրանց, որոնք լքել են երկիրը։ 

Ըստ որոշ աղբյուրների՝ 2020-ից հետո արտագաղթի մեծ ալիքի պատճառով Բելառուսի բնակչությունը կարող է ավելի ցածր լինել, քան 9 միլիոնը։ Բելոռուս պաշտոնյաները լավատեսություն են հայտնում՝ հույս ունենալով, որ 2030թ․ բնակչության թիվը կհասնի 9.1 միլիոնի։