Միջազգային

Բժիշկները փրկել են 60 մագնիսե գնդիկ կուլ տված 2-ամյա աղջկան

Կոմսոմոլսկ-Ամուրում փրկել են երկու տարեկան մի աղջկա, որը կուլ էր տվել 60 մագնիսե գնդիկներ՝ զարգացնող խաղալիքների հավաքածուից: Այս մասին հայտնել են Խաբարովսկի երկրամասի առողջապահության նախարարությունից:

Երբ ծնողները հայտնել են, որ դուստրը բողոքում է որովայնի հատվածում ուժեղ ցավերից, երեխային ընդունել են մանկական վիրաբուժության բաժանմունք:

Վիրաբույժները հաջողությամբ իրականացրել են բարդ վիրահատություն՝ հեռացնելով աղիներում հայտնված օտար մարմինը: Վիրահատությունը տևել է գրեթե երկու ժամ: Երկու շաբաթ անց երեխային դուրս են գրել հիվանդանոցից՝ բավարար վիճակում։