Մուրմանսկում հրաձգություն է տեղի ունեցել մարտի 30-ի ուշ երեկոյան՝ Կոլսկի պողոտայում: Կասկածյալը 14-հարկանի շենքի տանիքից կրակ է բացել պարեկապահակային ծառայության ավտոմեքենայի ուղղությամբ: Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հարձակվողը վիրավորվել է ձերբակալության ժամանակ և ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով Ռուսաստանի ազգային գվարդիային, սկզբում հայտնել է, որ հրաձիգը վնասազերծվել է, ապա՝ որ նա վիրավորվել է: «ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով արտակարգ ծառայությունները, նույնպես հայտնում է, որ հրաձիգը վիրավոր է: Տելեգրամյան Mash ալիքը, իր հերթին, գրում է, որ, նախնական տվյալներով, հրաձիգը ծանր վիրավոր է:
Նշենք, որ այս պահին դեպքի՝ ահաբեկչական բնույթ ունենալու մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Հատկանշական է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեք օր առաջ՝ մարտի 27-ի այցելել էր Մուրմանսկ։