Իրանական հրթիռները տեղակայված են ստորգետնյա բազաներ ունեցող բոլոր քաղաքների արձակման կայաններում և գտնվում են լիակատար մարտական պատրաստության մեջ: Ըստ իրանական «Tehran Times» պարբերականի՝ դրանք կարող են ակտիվացվել ԱՄՆ-ի կողմից իրավիճակի սրման դեպքում:
Այաթոլլա Խամենեին քիչ հավանական է համարում, որ ԱՄՆ-ն փորձի հարվածել Իրանին արտաքին ուժերով: Միևնույն ժամանակ, նա խոստացել է կոշտ պատասխան տալ երկրի ներսում ապստամբություն հրահրելու ցանկացած փորձի դեպքում:
«Նրանք՝ ԱՄՆ-ն և Իսրայելը, սպառնում են մեզ: Եթե նրանք չար մտադրությամբ գործողություններ ձեռնարկեն, ինչը քիչ հավանական է, ապա կստանան անհամեմատ ավելի ուժեղ և կոշտ պատասխան», - հայտարարել է Խամենեին։