ԵՄ-ը կարող է ամբողջությամբ փակել շուկան ամերիկյան որոշ ապրանքների համար՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի։ Այս մասին գրում է իսպանական El País-ը։
Եվրահանձնաժողովը դիտարկում է ոչ միայն սիմետրիկ տուրքեր՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի, որոնք ուժի մեջ են մտնում ապրիլի 2-ից, այլ նաև որոշ ամերիկյան ապրանքների եվրոպական շուկայի ամբողջական փակման հարցը, հայտնում է հրատարակությունը։
Միևնույն ժամանակ, ԵՄ-ում չկա միասնություն. Իտալիան և Ֆրանսիան հանդես են գալիս ավելի զուսպ մոտեցմամբ և պատրաստ չեն դուրս գալ հայելային քայլերից այն կողմ: Սակայն, ինչպես նշում է El País-ը, Եվրամիությունն իր համար ոչ մի «կարմիր գիծ» չի սահմանում՝ ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների։