Միջազգային

Բաթումի մահմեդականները նոր մզկիթ են ուզում, իշխանությունները մերժում են

Բաթումի մահմեդականները նոր մզկիթ են ուզում, իշխանությունները մերժում են

Բաթումի մահմեդականները իշխանություններին հիշեցրել են նոր մզկիթի անհրաժեշտության մասին։ 

Բաթումի Քութայիսի փողոցում գտնվող Օրթա Ջամե մզկիթի հարևանությամբ տեղի է ունեցել մուսուլմանների սուրբ Ռամազան ամսվա ավարտը նշանավորող Իդ ալ-Ֆիտր տոնի տոնական աղոթքը։ Քանի որ հին մզկիթը չի կարող տեղավորել բոլոր հավատացյալներին, իսկ քաղաքապետարանը հրաժարվում է թույլտվություն տալ նոր մզկիթի կառուցման համար, մահմեդական համայնքը կրկին ստիպված է եղել աղոթել փողոցում․ հաղորդում է Netgazeti-ն:

Աղոթքից հետո Արևմտյան Վրաստանի մուֆթի Ադամ Շանթաձեն, Բաթումի քաղաքապետ Արչիլ Չիկովանիի ներկայությամբ, ընդգծել է քաղաքում նոր մզկիթի և կրոնական ուսհաստատության կառուցման անհրաժեշտությունը՝ հույս հայտնելով, որ իշխանությունները կաջակցեն հավատացյալներին այս խնդրի լուծման հարցում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական