Մարին Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականի նախագահական ընտրություններին։ Դատարանը նրան արգելել է 5 տարի ժակետով ընտրվել իշխանության մարմիններում։
Որոշումը հրապարակվել է Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային օգտագործման գործի շրջանակներում։ Լը Պենը լքել է դատարանի դահլիճը՝ չսպասելով, որ դատավճիռը վերջնականապես ընթերցվի։