Միջազգային

«Թալիբան» շարժման գործունեությունը կարտոնվի ՌԴ-ում

ՌԴ գերագույն դատարանը ապրիլի կեսերին կքննի գլխ․ դատախազության հայցադիմումը «Թալիբան» շարժման գործունեության արգելքը կասեցնելու մասին:

Դատական նիստը նշանակվել է ապրիլի 17-ին։ 

Անցյալ տարվա դեկտեմբերին Վլադիմիր Պուտինը օրենք էր ստորագրել, որը նախատեսում էր «Թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու հնարավորություն: