Միջազգային

Ալիևն ու Փեզեշքյանը հեռախոսազրույց են ունեցել

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի միջև։

Կողմերը շնորհավորական ուղերձներ են փոխանակել Ռամադանի տոնի կապակցությամբ:

Նրանք քննարկել են նաև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները:

Հեռախոսազրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել երկրների միջև բարձր մակարդակի փոխայցելությունների դինամիկայի կապակցությամբ, անդրադարձ է արվել միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, մտքեր են փոխանակվել տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: