Միջազգային

«Սևծովյան խաղաղ նախաձեռնությունը իր մեջ շատ նրբություններ է պարունակում». Պեսկով

«Սև ծովում հրադադարի մասին համաձայնագիրը բազմաթիվ մանրամասներ է պարունակում, որոնց շուրջ դեռ աշխատանք կա անելու»․ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում Սևծովյան նախաձեռնության իրականացման հեռանկարները, և արդյոք համաձայնագիրը կերաշխավորի Ղրիմի կամրջի անվտանգությունը:

«Սևծովյան խաղաղ նախաձեռնությունը իր մեջ շատ նրբություններ ու դետալներ է պարունակում։ Նախորդ անգամ Սև ծովի վերաբերյալ համաձայնագիրը կատարվել է այն մասով, որը վերաբերում էր Ուկրաինային, բայց այդպես էլ չի կատարվել այն մասով, որը վերաբերում էր Ռուսաստանին»,- ասել է Պեսկովը։