Միջազգային

Ուկրաինայում ցանկանում են փոխել ընտրությունների մասին օրենքը

Ուկրաինայում ցանկանում են փոփոխություններ կատարել օրենքներում՝ ընտրությունները հետաձգելու նպատակով: Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Օլեգ Դիդենկոն։

«Պատերազմի ավարտից հետո ընտրությունների նախապատրաստման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի, քան նախատեսված է գործող օրենսդրությամբ»,- ասել է Դիդենկոն։

Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն ռազմական դրության ավարտից 60 օր հետո, իսկ նախագահական ընտրությունները՝ 90 օր հետո։

Սակայն Դիդենկոն նշել է, որ պատերազմի հետևանքները հաշվի առնելով՝ այդ ժամկետները բավարար չեն լինի, և ընտրական գործընթացները պետք է ճշգրտվեն:

Նա կարծում է, որ անհրաժեշտ է օրենք ընդունել՝ հետպատերազմյան ընտրությունների անցկացման առանձնահատկությունները կարգավորելու համար։