Միջազգային

Թրամփը խոստացել է մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի արտահանման վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը չհամաձայնի դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը, ինքը երկրորդային մաքսատուրքեր կսահմանի ամբողջ ռուսական նավթի համար, գրում է NBC News-ը։

«Այսինքն, եթե դուք գնում եք ռուսական նավթ, ապա չեք կարող բիզնես վարել ԱՄՆ-ի հետը։ Պուտինը գիտի, որ ես զայրացած եմ, բայց մենք շատ լավ հարաբերություններ ունենք, և իմ զայրույթը արագորեն կցրվի, եթե Պուտինը ճիշտ վարվի», - ասել է նա: