ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի պատրաստվում որևէ մեկին ազատել աշխատանքից Signal հավելվածի խմբի զրույցին առնչվող սկանդալային միջադեպի արդյունքում։
Նա ընդգծել է, որ վստահում է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլթսին և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին, իսկ նրանց հնարավոր պաշտոնանկության մասին լուրերն անվանել է կեղծ՝ որակելով դրանք որպես «վհուկների որս»։
«Ես մարդկանց աշխատանքից չեմ հեռացնում կեղծ լուրերի և վհուկների որսի պատճառով», - ասել է Թրամփը՝ ողջ հարցազրույցի ընթացքում պատմությունն անվանելով «կեղծ լուրեր»:
«Մենք ահռելի հաջող հարված ունեցանք: Մենք հարվածեցինք շատ ուժեղ և շատ մահացու: Եվ ոչ ոք չի ցանկանում խոսել այդ մասին: Այն ամենը, ինչի մասին նրանք ցանկանում են խոսել, անհեթեթություն է: Դա կեղծ լուրեր է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ Վենսը, Ռուբիոն, Ուոլթսը, Ուիթքոֆֆը, Գաբբարդը և այլք, հութիների դեմ ռազմական գործողության համար Signal հավելվածում խումբ են բացել և քննարկել բոլոր մանրամասները։ Պենտագոնի ղեկավար Հեգսեթն անգամ խմբում տեղադրել է ռազմական գործողության բոլոր պլանները։
Սխալմամբ այդ խմբում ավելացրել են The Atlantic պարբերականի խմբագրին։ The Atlantic-ի հրատարակման մեջ ներկայացրված են նաև փակ խմբի քննարկումերի նկարները։