Միջազգային

Ուկրաինայում կարող են նախագահական ընտրություններ անցկացնել հրադադարի հաստատումից հետո

Ուկրաինան կարող է նախագահական ընտրություններ անցկացնել հրադադարի հաստատումից հետո, գրում է The Economist-ը։

Հրատարակության տվյալներով՝ անցած շաբաթ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում է անցկացրել՝ հանձնարարելով իր թիմին նախապատրաստվել ընտրությունների, ինչը, ըստ ամերիկացիների, կարող է հնարավոր դառնալ ամբողջական զինադադարից հետո։

Նշվում է, որ ամեն ինչ հայտնի կդառնա մայիսի 5-ից առաջ կամ հենց մայիսի 5-ին, երբ խորհրդարանը կքվեարկի ռազմական դրության երկարաձգման օգտին, որի ժամկետը կլրանա մայիսի 8-ին:

Ռազմական դրության վերացումը անհրաժեշտ առաջին քայլն է ընտրական գործընթաց սկսելու համար:

Որոշ աղբյուրներ նշում են, որ Զելենսկին ձգտում է ընտրություններ անցկացնել ամռանը: Օրենքը պահանջում է առնվազն 60 օր քարոզարշավի համար։ Ուստի ամենավաղ հնարավորությունը հուլիսի սկիզբն է։ Սակայն որոշ աղբյուրներ էլ ասում են, որ քարոզարշավը պետք է տևի երեք ամիս, ինչքան ժամանակ է պահանջվում պատերազմի պայմաններում ընտրացուցակները վերակառուցելու համար: