Խարկովում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 27 մարդ։
Այդ մասին հայտնել է Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը։
Ինչպես հաղորդում են ուկրաինական զլմ-ները, մահացածները 67-ամյա տղամարդ և 70-ամյա կին են։ Նրանց մարմինները դուրս են բերվել փլատակների տակից։
27 տուժածների թվում կան երեխաներ։ Նրանցից երկուսը թեթև վնասվածքներ են ստացել և կբուժվեն ամբուլատոր պայմաններում, 15-ամյա մի աղջիկ գտնվում է ծանր վիճակում։