Միջազգային

Փեզեշքիանն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր

Անկարան շարունակելու է ջանքեր գործադրել Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ, իրանցի պաշտոնակցի հետ զրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքիայի նախագահի վարչակազմին կից կապերի վարչության փոխանցմամբ՝ Մասուդ Փեզեշքիանն ու Ռեջեփ Էրդողանը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր:

Իրանի նախագահը, իր հերթին, հույս է հայտնել, որ առաջիկայում անձամբ կհանդիպի Էրդողանի հետ՝ մտքեր փոխանակելու երկու երկրների միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրների շուրջ: