Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը շնորհավորել են միմյանց Ռամադանի տոնի կապակցությամբ:
Բացի այդ, նրանք քննարկել են երկու երկրների հարաբերությունների հեռանկարները:
Թուրքական կողմի հաղորդագրության համաձայն՝ Էրդողանը Ալիևի հետ քննարկել է նաև տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։