Մյանմայում հումանիտար գործողություններին խոչընդոտում են վնասված ճանապարհներն ու ենթակառուցվածքները, շաբաթ օրը երեկոյան հայտնել է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչությունը:
Նախօրեին տեղի ունեցած 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը լրջորեն վնասել է կարևոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ հիմնական կամուրջները: Մարտի 30-ին այստեղ սպասում են դեղորայքով լի 17 բեռնատարների ժամանմանը: Ուրբաթ օրը տեղի ունեցած երկրաշարժը, որը վերջին հարյուրամյակի ընթացքում դարձել է Հարավարևելյան Ասիայի խոշորագույններից մեկը, մեծ վնասներ է պատճառել նաև օդանավակայաններին:
Զոհերի թիվը վերջին ժամերին հասել է 1644-ի: