Մյանմայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։
Սեյսմոլոգները հայտնում են, որ 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմարի մայրաքաղաք Նեյպիդոյից երկու կիլոմետր հեռավորության վրա։
Հետևանքների մասին դեռ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք, որ Ուրբաթ օրը 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում՝ Սագաինգ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժի հետևանքով 1000-ից ավելի զոհ կա։