Օգտակար հանածոների վերաբերյալ գործարքի նոր տարբերակը կոշտ պայմաններ է առաջ քաշում, գրում է The Washington Post-ը։
Հրատարակությունը, վկայակոչելով ուկրաինացի պաշտոնյաներին, գրում է, որ համաձայնագրի վերջին տարբերակը դեռևս չունի անվտանգության երաշխիքներ և ձևակերպված է որպես ԱՄՆ-ի կողմից տրամադրվող միջոցների փոխհատուցման մեխանիզմ։
Ներկայիս տեսքով համաձայնագիրը ստորագրվելու հնարավորություն չունի։ Պաշտոնյաներից մեկն ընդգծել է, որ նոր փաստաթուղթը «կարծես թե Ուկրաինան պատերազմի մեջ է ԱՄՆ-ի հետ, պարտվել է, գրավվել է և այժմ ստիպված է ցմահ հատուցումներ վճարել»: