Ամերիկացի գործարար Իլոն Մասկի xAI ընկերությունը 33 մլրդ դոլարով գնել է X սոցիալական մեդիա հարթակը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter։
Մասկը գործարքի մասին հայտարարել է X-ում հրապարակված գրառման մեջ։
Ինչպես նշել է գործարարը, նման քայլը թույլ կտա համատեղել արհեստական ինտելեկտի առաջադեմ տեխնոլոգիաները X-ի լայն լսարանի հետ, ինչը հսկայական ներուժ կբացի երկու կառույցների համար։