Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 1002-ի, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները։
«Մյանմայի պետական լրատվամիջոցների կողմից մարտի 29-ին հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ մարտի 28-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով երկրի բոլոր տուժած շրջաններում զոհվել է 1002 մարդ, վիրավորվել՝ 2376 մարդ, իսկ բազմաթիվ մարդիկ անհետ կորել են»,- ասվում է հոդվածում։
Ուրբաթ օրը 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մյանմայում՝ Սագաինգ քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժի օջախը գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև հարևան երկրներում՝ Բանգլադեշում, Հնդկաստանում, Թաիլանդում, Լաոսում և Չինաստանում։