Միջազգային

Դնեպրի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մահացել է 4 մարդ

Դնեպր քաղաքի վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով մահացել է 4 մարդ, կա 21 վիրավոր։

Այդ մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Երկրի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության տվյալներով՝ այրվել է հյուրանոցային և ռեստորանային համալիր, 11 առանձնատուն և ավտոտնակ։ Վնասվել են մի քանի բազմահարկ շենքեր և 21 ավտոմեքենա։

Նշվում է, որ վիրավորված 21 քաղաքացուց 13-ը գտնվում են հիվանդանոցներում։ Նրանցից ամենափոքրը 19 տարեկան է, ամենամեծը՝ 74 տարեկան։