«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը Զապորոժիեի ԱԷԿ-ը ԱՄՆ-ի կառավարմանը հանձնելու տարբերակը անվանել է ոչ գիտական ֆանտաստիկա, քանի որ կայանը գտնվում է Ռուսաստանի տարածքում:
«Սա ոչ գիտական ֆանտաստիկա է։ Այն մեր տարածքում գտնվող օբյեկտ է։ Այնտեղ աշխատում են Ռուսաստանի քաղաքացիներ։ Ինչպես կարող է այն կառավարվել այլ պետության ներկայացուցիչների կողմից»,- ասել է Լիխաչովը։