Ուկրաինան չի ճանաչում ԱՄՆ ռազմական օգնությունը՝ որպես պարտք։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նա նշել է նաև, որ ԱՄՆ-ն այլևս Ուկրաինային անվճար օգնություն չի տրամադրի, դա նրանք պաշտոնապես են ասում։
«ԱՄՆ-ից ստացել ենք հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագիծը, որը տարբերվում է նախորդից»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին կրկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խաղաղություն չի ցանկանում։ Նա ասել է, որ Պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը շուտվ կմեկնի ԱՄՆ՝ ապացույցներով, որ Ռուսաստանն է խախտում հրադադարի մասին պայմանավորվածությունները։