Միջազգային

«Էր Ռիադի բանակցությունները այդքան էլ արդյունավետ չէին». Կարասին

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններն Էր Ռիադում այնքան էլ արդյունավետ չեն անցել, սակայն միամտություն կլիներ բեկում ակնկալել:

Նա հաստատել է, որ հանդիպմանը քննարկվել է ՌԴ-ի մուտքը նավահանգիստներ, գյուղմթերքների արտահանման և «Ռոսսելխոզբանկը» Swift-ին միացնելու հարցերը: Նրա խոսքով՝ «ամերիկացիները դրան հանգիստ են վերաբերել»․

«Գլխավոր խնդիրը, որը դրված էր այդ հանդիպմանը, Սև ծովում նավագնացության անվտանգությունն էր, մեր նավատորմի համար գյուղմթերքի արտահանման համար նավահանգիստներն օգտագործելու հնարավորության վերականգնումը, «Ռոսսելխոզբանկի» համար SWIFT համակարգի վերականգնումը։ Ահա հարցերի այս համալիրը հնչեց, որին ամերիկացիները հանգիստ վերաբերեցին»,- ասել է Կարասինը։ 

Կարասինը հավելել է, որ ԱՄՆ ներկայիս թիմի հետ «սկզբունքորեն կարելի է աշխատել»: Նա ենթադրել է, որ նման հանդիպումները կշարունակվեն, իսկ ռուսական բանակցային խմբի ղեկավարությունը նոր խնդիրներ կդնի իր առջև: