Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Կիևի կողմից էներգետիկ օբյեկտներին չհարվածելու պայմանավորվածությունը չպահպանելու դեպքում գործել նույնկերպ. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անտրամաբանական կլիներ հետևել և ամեն գիշեր բախվել մեր էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու փորձերին։ Բայց, այնուամենայնիվ, նման փոխըմբռնում է ձեռք բերվել ամերիկացի բանակցողների հետ», - ասել Է Պեսկովը։