Միջազգային

Մյանմայում և Բանգկոկում զոհերի թիվն ավելացել է

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 144-ի, շուրջ 700 մարդ վիրավորվել է, հայտնում է ճապոնական Kyodo News գործակալությունը։

Բանգկոկում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 8-ի, 117 մարդ անհետ կորած է համարվում, հայտնում է Thairath տեղական հեռուստաալիքը։