Միջազգային

Ուկրաինան Վաշինգտոնից ստացել է հանքանյութերի մասին համաձայնագրի նախագիծը

Ուկրաինան էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն հայտարարել է, որ  ԱՄՆ-ից իսկապես ստացել է հանածոների մասին համաձայնագրի նախագիծը։

Կառավարությանն ուղղված հարցերի ժամի ընթացքում նա նշել է, որ Կիևն այժմ աշխատում է համաձայնագրի վերաբերյալ աշխատանքային դիրքորոշում ձևավորելու ուղղությամբ, որն այնուհետև կուղարկի Վաշինգտոնին: 

Նա հավելել է, որ այժմ այդ համաձայնագրի շուրջ ցանկացած հանրային քննարկում միայն վնաս է պատճառում և խանգարում է ամերիկացի գործընկերների հետ կառուցողական քննարկում անցկացնելուն:

Սվիրիդենկոն ընդգծել է, որ հենց այդ հարցում կոնսենսուս ձեռք բերվի, այդ մասին հրապարակավ կտեղեկացնեն։