Միջազգային

Պուտինն առաջարկել է Ուկրաինայում ներդնել ժամանակավոր կառավարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ՄԱԿ-ի և մի շարք երկրների հովանու ներքո քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում ներդրնելու հարցը, որպեսզի այնտեղ ընտրություններ անցկացվեն: 

«Սկզբունքորեն հնարավոր կլիներ ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի հովանու ներքո, եվրոպական երկրների հետ, իհարկե, մեր գործընկերների և ընկերների հետ քննարկել Ուկրաինայում ժամանակավոր կառավարում մտցնելու հնարավորությունը, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը իշխանության բերելու և հետո արդեն նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու համար», - ասել է Պուտինը։ 

Նման պայմաններում ձևավորված Ուկրաինայի կառավարության հետ, ինչպես կարծում Է Պուտինը, հնարավոր կլինի ստորագրել «լեգիտիմ փաստաթղթեր, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և հուսալի կլինեն»:

«Բայց դա տարբերակներից միայն մեկն է։ Ես չեմ ասում, որ ուրիշները գոյություն չունեն, բայց դա տարբերակներից մեկն է, և ՄԱԿ- ի աշխատանքում նման պրակտիկա կա», - հավելել է նա։