ԱՄՆ–ում ՌԴ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Դարչիևը ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչներին է հանձնել հավատարմագրերի պատճենները:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ–ը, արարողությունը տեղի է ունեցել Բլեր-Հաուսում՝ Սպիտակ տան պատվավոր հյուրերի համար նախատեսված նստավայրում: Փաստաթղթերը հանձնվել են ԱՄՆ արձանագրության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Էբիգեյլ Ջոնսին: