ԱՄՆ-ն հետ է կանչել ավելի քան 300 արտասահմանցի ուսանողների վիզաները՝ պաղեստինյան ցույցերին մասնակցելու համար, հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այս պահին նրանց վիզաները կարող են 300-ից ավելի լինել։ Մենք դա անում ենք ամեն օր․ ամեն անգամ, երբ ես գտնում եմ այդ խելագարներից մեկին, ես նրանից վիզան վերցնում եմ»,- ասել է Ռուբիոն։
Հունվարի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել հակասեմիտիզմի դեմ պայքարի մասին և սպառնաց երկրից արտաքսել այն ուսանողներին, ովքեր մասնակցել են պաղեստինյան ցույցերին:
«Բոլոր օտարերկրացիներին, որոնք բնակվում են երկրում և միացել են ջիհադի աջակցության ցույցերին, մենք զգուշացնում ենք՝ 2025 թվականին մենք ձեզ կգտնենք և կարտաքսենք»,- ասվում է հրամանագրին կից տեղեկագրում: