Թեհրանը պատասխանել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի պաշտոնական պատասխանը պարոն Թրամփի նամակին ուղարկվել է երեկ՝ Օմանով»,- ասել է նախարարն IRNA-ին։
Արաղչիի խոսքով՝ պատասխանում ամբողջությամբ ուրվագծվում են Իրանի տեսակետները ներկա իրավիճակի և ԱՄՆ նախագահի նամակում տեղ գտած կետերի վերաբերյալ։