Միջազգային

Դոհայում մեկնարկել են բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի վերականգնման շուրջ

ՀԱՄԱՍ-ին մոտ կանգնած պաղեստինյան աղբյուրների տեղեկություններով, երեկ Դոհայում սկսվել են բանակցություններ իսլամիստական շարժման և Եգիպտոսի ու Քաթարի միջնորդների միջև:

«Այսօր երեկոյան տեղի է ունեցել Դոհայում բանակցությունների համար պատասխանատու եգիպտական պատվիրակության և ՀԱՄԱՍ-ի պատվիրակության միջև հանդիպումը՝ հրադադարի մասին վերջնական համաձայնագիր կնքելու նպատակով», - հայտնել է աղբյուրը: Աղբյուրը հավելել է, որ քննարկումներին մասնակցել են նաև Քաթարի միջնորդները:

«Միջնորդները ինտենսիվ բանակցություններ են վարում բոլոր կողմերի հետ, որպեսզի ամրագրեն հրադադարը և անցնեն համաձայնագրի երկրորդ փուլին»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստակամություն է հայտնել «դրական» արձագանքել ցանկացած առաջարկի, որը վերջ կդնի մարտական գործողություններին