Եվրոպական և միջազգային ֆինանսական ինստիտուտները պատրաստ են ավելի քան 10 մլրդ եվրո ներդնել Տրանսկասպյան տրանսպորտային միջանցքի զարգացման համար․ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ և Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասը Աշխաբադում Կենտրոնական Ասիա-Եվրամիություն 20–րդ նախարարական հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Կալլասն ընդգծել է, որ դա ոչ միայն առևտրային երթուղի է, այլ միջանցք, որը կարող է ոչ միայն բարելավել տարածաշրջանի երկրների միջև կապերը, այլև նպաստել Եվրոպայի հետ ավելի սերտ փոխգործակցությանը:
Հանդիպմանը քննարկվել են նաև գործարար և ակադեմիական ոլորտներում երիտասարդական փոխանակումների ընդլայնմանն ու շփումների ամրապնդմանը վերաբերող հարցեր: