ԱՄՆ փոխնախագահ ՋԴ Վենսը և նրա կինը ուրբաթ օրը կայցելեն միայն Գրենլանդիայում գտնվող ամերիկյան ռազմական բազա: Այցի ժամկետը կրճատվել է այն բանից հետո, երբ գրենլանդացիներն ու դանիացիները վրդովվել էին՝ պարզելով, որ սկզբնական ծրագիրը կազմվել է առանց իրենց հետ խորհրդակցելու․ գրում է APnews-ը։
Զույգի վերանայված այցը Դանիային կիսաինքնավար Գրենլանդիա տեղի է ունենում այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի և այս սկանդինավյան երկրի հարաբերությունները սրվել են։ Դրա պատճառը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմակի առաջարկներն են, որ Միացյալ Նահանգները պետք է ինչ-որ կերպ վերահսկի Դանիային պատկանող, հանքային պաշարներով հարուստ տարածքը։ Դանիան ԱՄՆ-ի ավանդական դաշնակից է և ՆԱՏՕ-ի անդամ։
Ուրբաթ օրը նախատեսված մեկօրյա այցը Գրենլանդիայի հյուսիսարևմտյան ափին գտնվող Պիտուֆիքի ամերիկյան տիեզերական ուժերի հենակետ նվազեցնում է դիվանագիտական հնարավոր հակասությունների ռիսկը, քանի որ այցն այլ երկրի առանց պաշտոնական հրավերի կատարելու փոխարեն տեղի կունենա ամերիկյան բազայում։ Այն նաև կնվազեցնի Վենսի՝ Թրամփի հայտարարություններից վրդովված բնակիչների հետ հանդիպելու հնարավորությունը։
Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը երեքշաբթի օրը հայտարարել է, որ եռօրյա ծրագրված այցը «անընդունելի ճնշում» է. «Մենք իսկապես ցանկանում ենք համագործակցել ամերիկացիների հետ պաշտպանության և անվտանգության հարցերում, բայց Գրենլանդիան պատկանում է գրենլանդացիներին»,– ասել էր նա: