Միջազգային

«Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել». Օվերչուկ

Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ երկու աթոռի վրա նստել հնարավոր չի լինի, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Ես ծանոթացել եմ օրենքի տեքստին, որն ընդունվել է Հայաստանում: Սակայն դա Հայաստանի ներքին գործն է», - լրագրողներին ասել է Օվերչուկը:

Նա նշել է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն ունեն «նման օրակարգեր»:

«Հենց այդ պատճառով երկիրը ստիպված կլինի կողմնորոշվել և կատարել այդ ընտրությունը: Երկու աթոռի վրա նստելը չի ստացվի, դա բացարձակապես ակնհայտ է», - ընդգծել է Օվերչուկը: