Միջազգային

Թրամփը մաքսատուրքեր է սահմանել արտասահմանյան մեքենաների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է արտասահմանյան մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու ծրագրի մասին:

«Մենք գնում ենք 25% մաքսատուրք սահմանել բոլոր մեքենաների համար, որոնք արտադրված չեն Միացյալ Նահանգներում», - ասել է Թրամփը,– «Մենք սկսում ենք 2.5% բազային տուրքից, որը մենք այժմ ունենք, և հասնում 25%-ի»:

Հայտարարությունը անմիջապես դատապարտել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, որն այն անվանել է «ուղղակի հարձակում» կանադական աշխատողների վրա: «Մենք կպաշտպանենք մեր աշխատողներին, մենք կպաշտպանենք մեր ընկերություններին, մենք կպաշտպանենք մեր երկիրը, և կպաշտպանենք դա միասին», - ասաց Քարնին:

Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան ասել է, թե իրենց կառավարությունը քննարկում է «համապատասխան միջոցներ» հայտարարությանը պատասխանելու համար: «Բնականաբար, մենք կդիտարկենք բոլոր տարբերակները»:

Թրամփի խոսքով, մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն հաջորդ շաբաթ՝ ապրիլի 2-ին, և ԱՄՆ-ն կսկսի դրանց հավաքագրումը հաջորդ օրը: «Սա շատ ոգևորիչ է», - ասել է նա՝ նշելով, թե այս քայլը կխթանի տնտեսական աճը:

Փետրվարին Թրամփը քննարկել էր ներկրվող մեքենաների վրա 25% մաքսատուրք սահմանելու գաղափարը, բայց մանրամասներ չէր տրամադրել: Երկուշաբթի օրը նախագահը հուշեց, որ ավտոարդյունաբերության վրա տուրքերը կարող են լինել «շատ մոտ ապագայում»: