Միջազգային

Ադրբեջանը կոչ է արել բաց չթողնել խաղաղության համաձայնագիր կնքելու հնարավորությունը

Ադրբեջանական կողմը կոչ է արել հայկական կողմին արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը և նշել, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու:

Այս մասին արգենտինական «Perfil» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Բուենոս Այրեսում գտնվող Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։ 

«Այն գործոններից մեկը, որը դրդում է Հայաստանին գնալ համաձայնության, այն գիտակցումն է, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու, սխալ կլինի այն բաց թողնելը», - հայտարարել է Ամիրբեկովը:

Նրա խոսքով՝ այս ամիս Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի տեքստի շուրջ ավարտված բանակցությունները ճանապարհ են բացում հարաբերությունների կարգավորման և դիվանագիտական կապերի հաստատման համար: Սակայն դրա համար Հայաստանը պետք է փոփոխություններ կատարի իր սահմանադրության մեջ, հրաժարվի տարածքային հավակնություններից և օտար ուժերին դուրս բերի սահմանամերձ շրջաններից։ 

«Այս համաձայնագիրը ոչ թե վերջն է, այլ սկիզբը։ Խաղաղությունը կառուցվում է ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ քայլերի վրա», - ընդգծել է ադրբեջանցի պաշտոնյան։