Միջազգային

«Չինաստանը նույնպես պետք է իր դերը խաղա Ռուսաստանին համոզելու հարցում». Բարո

Ավելի քան երբևէ, ներկայիս համատեքստը պահանջում է ամուր ֆրանս-չինական գործընկերություն, որը կծառայի աշխարհաքաղաքական կայունությանը, բարգավաճմանը և մեր մոլորակի ապագային: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Չինաստան կատարած իր այցի ընթացքում:

Փարիզը հայտնել է, որ քննարկումները կկենտրոնանան ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման, Մերձավոր Արևելքի իրավիճակի, ինչպես նաև Չինաստանի և Եվրամիության միջև առևտրային լարվածության վրա:

«Ճգնաժամերի տեմպերն արագանում են: Հետևաբար, մեր երկու երկրները պետք է միասին աշխատեն կայունության շուրջ երկխոսություն վարելու համար, ինչը կնպաստի լուծումներ գտնելուն»,- ասել է նա:

Փարիզը բարձրացրել է նաև Պեկինի և Մոսկվայի հարաբերությունների հարցը, որոնք զգալիորեն սերտացել են Ուկրաինայի պատերազմից հետո, թեև Չինաստանը երբեք բացահայտ չի դատապարտել Ռուսաստանի ներխուժումը:

Բարոն ընդգծել է, որ Փարիզն ու Պեկինը պետք է համակարգեն իրենց գործողությունները՝ Ուկրաինայում արդար և կայուն խաղաղության հասնելու համար։